Բավ է պառակտվել
16-08-2017 14:51

ԵԱՏՄ-ն ընդհանուր օդային տարածք է ստեղծում

Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ) ղեկավարությունը համաձայնության է եկել միացյալ օդային տարածք ստեղծելու վերաբերյալ: ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները այդ որոշումը կայացրել են Աստանայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
ԵՏՀ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, Միության անդամ երկրների վարչապետները ԵՏՀ-ին հանձնարարել են շարունակել ԵԱՏՄ-ում միացյալ օդային ավիացիոն տրանսպորտային տարածության ստեղծմանն ուղղված քայլերը:
« Հաստատվել է 2018-ից 2020 թթ ընկած ժամնակահատվածում ավիահաղորդակցության ազատականացման «ճանապարհային քարտեզը»: Դրա իրականացումը թույլ կտա ներդաշնակեցնել ավիափոխադրումների ոլորտում Միության անդամ երկրների օրենսդրությունները, հավասար գնային պայմաններ ապահովել Միության անդամ երկրների բոլոր ավիաընկերությունների համար՝ ԵԱՏՄ տարածքում օդանավակայանների և աերոնավիգացիոն սարքավորումների ծառայություններից օգտվելիս», - ասված է հաղորդագրության մեջ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Ադամկուլ Ժունուսովը մանրամասնել է, որ դրա իրագործմանն ուղղված միջոցառումները կմեկնարկեն 2018 թ. հունվարի 1-ին:
Փաստաթուղթը նախատեսում է ինքնաթիռների թռիչքների սակագների ներդաշնակեցում,միության անդամ երկրների օդանավակայաններում դրանց սպասարկում, ինչպես նաև «երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների» հանում: Խոսքը վերաբերվում է թռիչքների հաճախականությանը, ուղղություններում և նշանակման վայրերում փոխադրողների քանակին:
Ծրագրվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ավիաընկերությունների համար սահմանվելու է օդանավակայանի միևնույն դրույքաչափ և աերոնավիգացիոն սպասարկման սակագին:
Որոշումները պետք է ընդունվեն 2018–2019թթ. ընթացքում՝ մինչ 2020թ. ուժի մեջ մտնելու համար:
Այսօր Միությունում օգտագործվում է մոտ 800 հազ կմ օդային ճանապարհ: Եվրասիական ինտեգրացիոն միությունը որպես բնական հանգույց է հանդես գալիս Ասիայի և Եվրոպայի երկրների միջև:
Միության ընդհանուր օդային տարածքում նկատվել է ուղևորափոխադրումների աճ: Դրա հետ կապված, օդային հաղորդակցության կազմակերպման համատեղ մոտեցումների, օգտագործվող օդանավերի որակի հանդեպ համատեղ պահանջների, դրանց էկոլոգիականության և անվտանգության հարցն, ինչպես նաև օդանավակայանների սարքավորումների և սպասարկման որակի բարձրացման խնդիրն առավել արդիական է դառնում:
Ընդունված որոշման արդյունքում ծրագրվում է, որ մինչ 2020թ Հայաստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի օդանավակայաններում միության անդամ երկրների փոխադրողների համար կներդրվեն միացյալ սակագներ, ինչպես նաև կհանվեն թռիչքների հետ կապված արգելքները:
Մինչ օրս փորձ էր արվում ազատականացնել ԱՊՀ երկրների միջև հաղորդակցությունը, սակայն դա հաջողություն չունեցավ՝ չվերթները կարգավորվում են հիմնվելով փոխադրողների քանակի, կետերի և հաճախականության, իսկ երկկողմ համաձայնագիրն ընդլայնելու փորձերը հանդիպում են ազգային իշխանությունների դիմակայությանը: Փորձագետները չեն ակնկալում, որ ԵՄ-ում անցումը բաց երկնքի առանց դիմակայության կլինի, քանի որ այն հաճախ զուգորդվում է սնանկություններով և շուկայի վերաձևմամբ:
Հունիսին ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը հայտարարել էր, որ սահմանափակումները կհանվեն «տարբեր տեմպերով»: Այսպիսով, առավել ակտիվ տեղաշարժ է նկատվում Հայաստանի և Բելոռուսի հետ, այն ժամանակ, երբ Ղազախստանի և Ղրղզստանի պարագայում գործընթացն ավելի շատ ժամանակ կզբաղեցնի, քանի որ այս երկրների հետ ոչ բոլոր հակասություններն են հարթվել»: