Բավ է պառակտվել
16-12-2015 10:13

Պատգամավորը ՌԴ Կենտրոնական բանկին առաջարկել է անցքերով մետաղադրամներ թողարկել

Պետդումայի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Վադիմ Սոլովյովը Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինային նամակ է ուղարկել անցքով մետաղադրամներ թողարկելու առաջարկությամբ: Նա նաև առաջարկել է հրաժարվել մատաղադրամներից և տասը հազարանոց թղթադրամներ թողաևկել: Պատգամավորը պնդում է, որ մետաղադրամների վրայի անցքերը «օգնում են տնտեսել մետաղը և դարձնել մետաղադրամները ավելի թեթև և հեշտ ճանաչելի»: Ռուսաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը նման նախաձեռնությունը, առանց մեկնաբանության չի թողել: «Ինչպես վկայում է միջազգային փորձը, անցքերով մետաղադրամների արտադրությունը շատ հազվադեպ է կիրառվում, հիմնականում նույն չափի մետաղադրամների անվանական արժեքները տարբերակելու նպատակով: Ռուսաստանի Բանկի մետաղադրամները չափերի և գույների մեջ անվանական արժեքների ճանաչման համար բավարար տարբերություն ունեն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում նաև նշել են, որ անցքերի կտրումը գրեթե որևէ ազդեցություն չի ունենա մետաղադրամի արտադրության արժեքի վրա: Ըստ Կենտրոնական բանկի հրապարակման, 2015թ-ի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ գտնվում է 61.9 մլրդ մետաղադրամներ` 81.3 միլիարդ ռուբլու չափով: