Բավ է պառակտվել
24-11-2015 11:53

ԿԲ-ն չեղյալ է հայտարարել Ռուսական չորս բանկերի արտոնագրերը

Այսօր առավոտյան, Ռուսաստանի Բանկը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել   ռուսական  չորս բանկերի արտոնագրերը: Դրանք են` առևտրային «Բալթիկա» բանկը, ՍՊԸ «Սամարա հիփոթեքային և հողային բանկը», Կապի Բանկը և  «ՆՈՏԱ-Բանկը»: Ստուգումների ընթացքում վերահսկիչը հայտնաբերել է խախտումներ դաշնային օրենքների կատարման խախտումների հետ կապված: Կենտրոնական բանկի ուշադրությունը գրավել է նաև   հանցավոր միջոցների օրինականացման ճանապրհով ստացած եկամուտը:  Առևտրային գործողություններ չեն կարող իրականացնել  բոլոր չորս բանկերը:  Ինչ վերաբերվում է Կապի Բանկին , ապա արտոնագիրը չեղյալ է հայտարարվել «բանկային գործունեությունը կարգավորող դաշնային օրենքները, ինչպես նաև Ռուսաստանի Բանկի կանոնադրության կետերը չկատարելու  մեղադրանքով»,- ասվում է ԿԲ  հղման մեջ: Սամարայի գրավա-հողային բանկի նկատմամբ կարգավորիչն ուներ հարցեր, որոնք վերաբերում են օրենքներով և կանոնակարգերով սահմանված կարգին  հակազդող հանցավոր գործունեության ճանապարհով ստացված գումարների լվացման հետ: «Այս դեպքում վարկային հաստատությունը ներգրավված է եղել խոշոր ծավալների կասկածելի տարանցիկ գումարային գործողությունների մեջ:  Վարկային հաստատության կառավարիչներն ու սեփականատերերը արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել  հաստատության   գործունեությունը կարգավորելու համար», -  նշել են Ռուսաստանի Բանկում: Հավասարապես կասկածելի գործարքների  մեջ առերեսվել է նաև «Բալթիկան», հղվում է Կենտրոնական բանկի կողմից ռուսական ԶԼՄ-ներին հրապարակված տեղեկություններից: Այս կազմակերպությունը զբաղվում էր  խոշոր գումարների արտերկիր դուրսբերման գործունությամբ: «ՆՈՏԱ-Բանկին» Հոկտեմբերի 13-ին նշանակվել է ժամանակավոր ադմինիստրացիա, որը, ըստ Բանկի վերլուծության  արդյունքների եկել է այն եզրակացության, որ  կազմակերպության պարտավորությունների արժեքը  իր ակտիվների նկատմամբ կազմում է ավելի քան 26 մլրդ ռուբլի, առանց հաշվապահական ռիսկերի հաշվարկի: Ակնհայտ դարձավ, որ նման հանգամանքներում ՆՈՏԱ-Բանկի սնանկությունը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելը «ողջամիտ տնտեսական պայմաններում հնարավոր չէր», - նշել են ՌԴ ԿԲ-ում: «Հետևաբար, Ռուսաստանի բանկը որոշել է անցկացնել պարտատերերի նկատմամբ «ՆՈՏԱ-Բանկի» պարտավորությունների կարգավորման ընթացակարգը, որոնց պահանջները համաձայն սնանկության օրենքի ենթակա է բավարարման առաջնային կարգով, այդ թվում, ֆիզիկական անձանց, մնացորդների, որ գերազանցել են նախկինում ստացած ապահովագրության փոխհատուցումը»,- նման եզրակացության է եկել վերահսկիչը: