Բավ է պառակտվել
18-02-2014 13:28

Ըստ ՕԵԿ պատգամավորի բոլորն են կողմ գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ՕԵԿ պատգամավոր Հեղիներ Բիշարյանը նշեց, որ գազամատակարարման խնդիրներն ուսումնասիրող Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանական բոլոր ուժերի սրտով է:

Նա նշեց, որ այս նախաձեռնության հիմքում որեւէ հակառակ բան չկա, պետք չի հակադրության մեջ տեսնել այս ամենը:

Նշենք, որ հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկ ներկայացրել էին ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերը, որը սակայն չէր ընդունվել, քանի որ կոալիցիոն ուժերը դեմ էին արտահայտվել: Երեկ արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկման ժամանակ որոշվել էր ստեղծել այդ հանձնաժողովը:

Հեղինե Բիշարյանի խոսքով` հանձնաժողովն աշխատելու է մինչեւ նոյեմբեր, սակայն կլինեն հարցեր, որոնց պատասխանները կտրվեն ժամկետից շուտ:

«Ուրբաթ օրը մեկ հանդիպում էլ կլինի, որից հետո արդեն երկուշաբթի կստեղծվի աշխատանքային խումբը, որի մեջ կընդգրկվեն 4 ներկայացուցիչ ՀՀԿ-ից, իսկ մյուս կուսակցություններից կլինի 1-ական ներկայացուցիչ»,- ասաց ՕԵԿ պատգամավորը: