Բավ է պառակտվել
16-07-2014 15:57

Հուշարձանները մեր երկրի զբոսաշրջության հիմնական ռեսուրսներից են.Գ. Գյուրջյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անրադառնալով զոբոսաշրջիկների համար մշակութքյին օջախների հետաքրքրությանն ու թե ի՞նչ պետք է անել, որպեսզի դրանք ավելի հրապուրիչ լինեն, ԻԿՕՄՕՍ Հայաստան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանն նշեց, որ հուշարձանները մեր երկրի զբոսաշրջության կարևորագույն ռեսուրսներից են, կարելի է նաև հիմնականը համարել, քանի որ Հայաստանը հարուստ է պատմամշակութային ժառանգություններով, և դրանք հանրապետությունը կարողանում են հրապուրիչ դարձնել:
«Բավարար չէ վիճակը, չկա համապատասխան կապ այն կառույցների միջև, որոնք կազմակերպում, իրականացնում են տուրիզմը: Չկա ներդաշնակ կապ, փոխադարձ համագործակցության կարիք ունենք»,-մանրամասնեց բանախոսն ու որպես իր ասածի ապացույց մատնանշեց Գառնիի հեթանոսական տաճարի օրինակը:

«Տուրիստները գումար են թողնում մշակույթի նախարարությանը, քանի որ արգելոց-ՊՈԱԿ-ը նախարարության ենթակայության տակ է գտնվում, գյուղացիներին՝ որոնք ապրանք են վաճառում, և տուրիստական կազմակերպությունը ևս ունի իր օգուտը: Պետք է այնպես անել, որ երեքը միասին համագործակցեն և կարողանան օգտվել»,-ասաց բանախոսը։

«Ամբերդն, օրինակ, մի այլ կառույց է, որը պակաս հրապուրիչ չէ, բայց այդտեղ միայն տուրիստական կազմակերպությունն է օգտվում: Բյուրական համայնքը, որտեղ գտնվում է Ամբերդը, որևէ օգուտ չի կարողանում քաղել տուրիստների այցից: Հետևաբար, անհրաժեշտ է այնպես անել, որ անկախ տվյալ օբյեկտի կարգավիճակից, այն օգտակար լինի բոլորին: Օրենքի փոփոխության անհրաժեշտություն բացարձակապես չկա, պարզապես պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել»,– ասաց նա և ավելացրեց նա և ընդգծեց, թե պետք է կարողանանք նաև ճիշտ ներկայացնել մեր երկիրը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը ևս համաձայնեց Գագիկ Գյուրջյանի հետ: «Հիմնական խնդիրը ոչ համակարգված աշխատանքն է, չունենք ծրագիր, որտեղ ամեն գերատեսչություն իր գործառույթներն ունենա»,- ասաց նա։Լ

Մարինե Հարոյանի խոսքով՝ կա թանգարան, բայց դեպի թանգարան տանող ճանապարհը բարվոք վիճակում չէ, հետևաբար այն տուրիստական երթուղիներում ներգրավված չէ: