Բավ է պառակտվել
27-01-2014 11:59

Շնորհավո՛ր ծնունդդ, հայ մեծանուն կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյան

Այսօր, հունվարի 27-ին է ծնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրայնը: 1939 թ-ին ծնված այս տաղանդավոր կոմպոզիտորը հեղինակ է ,հատկապես, նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։

Ծնվել է Բեյրութում, իսկ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան ։

Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում ԱՄՆ-ում և Եվրոպայի մի շարք երկրներում:

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ ՛՛Մենք ենք, մեր սարերը՛՛, ՛՛Ճերմակ անուրջներ՛՛, ՛՛ Նռան գույնը՛՛, ՛՛Հին օրերի երգը՛՛ և այլն: Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից եվրոպական մեթոդների համաձուլում: Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը հագեցած է: 1989թ.  նա  գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև ստեղծագործել է օրկեստրի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, վոկալ ստեղծագործություններ: