17-10-2016 10:05

Ռոստովցի Նունե Կոբյացկայան Ռուսաստանի ամենագեղեցիկ կինն է

Առաջին տեղը Կոբյացկայան կիսել է Յարոսլավլից բազմազավակ մայր Ելենա Բլինովսկայայի հետ, նրանք միասին Ռուսաստանը կներկայացնեն ԱՄՆ-ում գեղեցկության միջազգային մրցույթում:

Դոնի Ռոստովում շաբաթ օրը ընտրում էին ամուսնացած ամենագեղեցիկ միսիս Ռուսաստանին: Այս տարի «Միսիս Ռուսաստան» կոչմանն արժանացավ Նունե Կոբյացկայցն Դոնի Ռոստովից և Ելենա Բլինովսկայան Յարոսլավլից: Այդ կոչման համար պայքարելու նպատակով Դոնի Ռոստով էին ժամանել Պիտերից, Յարոսլավլից, Վոլգոգրադից, Նովոսիբիրսկից, Կազանից և այլ քաղաքներից: Բեմահարթակ դուրս գալուց առաջ, «Միսիս Ռուսաստան International 2016» մրցույթի մասնակիցները ամբողջ շաբաթ մրցում էին խոհարարության, արվեստի, բարձրաշխարհիկ պահելաձևի և գթասրտության թեմաներով:

Նրանք այցելել են քաղաքի մանկատներից մեկը, որտեղ պատմել են, թե ինչպես են հաջողության հասնել կյանքում և երեխաներին նվերներ են բաժանել: Եզրափակչում գեղեցկուհիները պետք է շահավետ տեսքով ներկայացնեին իրենց և հարազատ քաղաքը, ստեղծագործական դրվագ ցուցադրեին և երեկոյան զգեստով գեղեցիկ քայլեին բեմով:

Ժյուրիի անդամները խոստովանեցին, որ ընտրելը հեշտ չէր: Հենց դրա համար էլ ընտրեցին միանգամից երկու հոգու: Երկուսն էլ կուղևորվեն Ամերիկա` մասնակցելու գեղեցկության միջազգային մրցույցի եզրափակչին: Նունեն մանկուց է մասնակցել գեղեցկության մրցույթների, հաղթել «Прима Дона 2016», «Лучшая фотомодель Юга России 2004», «Первая вице-мисс Хрустальная корона России», «Леди весна" и "Юная фотомодель Дона» մրցույթներում: Իր գլխավոր ձեռքբերումներից է համարում ընտանիքը, սիրելի ամուսնուն և երկու տարեկան որդուն` Մարկին:

«Նրանք ինձ համար ամեն ինչ են, իմ մոլորակն են, — խոստովանեց Նունեն: — Իմ կյանքում հաջորդ պատվավոր տեղում է իմ սիրելի աշխատանքը: Մի օր անգամ չեմ կարող ապրել առանց ստեղծագործելու: Յուրաքանչյուր իմ նոր նախագիծ՝ հարսանեկան արարողության կազմակերպում կամ մանկական տոնակատարության ձևավորում, մի փոքրիկ պատմություն է և ձեռքբերում»:

Գեղեցկուհին տոնական դիզայնի և տոնակատարությունների կազմակերպման ստուդիա ունի, զբաղվում է լուսանկարներով և դասավանդում մոդելների դպրոցում: