24-09-2016 16:32

Ռուսաստանցի պայծառատես կինը կանխատեսել է Ջոլիի և Փիթթի վերամիավորումը

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթթի ամուսնալուծությունը տակնուվրա է անում ռուսաստանցիների ոչ միայն միտքը, այլև գիտակցությունը: Պորտալներից մեկը դիմել է«Էքստրասենսի օրագիր» շոուի մասնակից Նինա Սիվակին` իմանալու, թե ապագայում ինչ է սպասում աշխարհի ամենահայտնի զույգին:

 «Խաղաթղթերի օգնությամբ ես տեսել եմ այդ զույգի ապագան: Կարող եմ ասել, որ Բրեդը կփորձի վերադարձնել Անջելինային, բայց սկզբում փորձերն ապարդյուն կլինեն: Ես պայծառացում եմ տեսել եւ ամենայն հավանականությամբ մեզ սպասում է Բրանջելինայի վերամիավորումը: Իհարկե դա տեղի կունենա ոչ միանգամից, այլ որոշ ժամանակ անց: Անջելինան կփակվի, ներամփոփ կդառնա, կզբաղվի երեխաների հոգսերով, իրավիճակին ավելի խիստ եւ քննադատաբար կվերաբերվի, հազվադեպ կնկարահանվի, կջանա խուսափել պապարացցիներից եւ կթաքնվի հասարակության հայացքից:

Բրեդի մասին մենք ավելի հաճախ կլսենք, հատկապես հիմա, երբ վարձույթ է դուրս գալիս նոր ֆիլմը, որտեղ նրա զուգընկերուհին է դարձել Մարիոն Կոտիյարը, որին, իմիջիայլոց, Փիթթի հետ սիրավեպ են վերագրում, բայց կարծում եմ` դրանք ընդամենը բամբասանքներ են:

 Իսկ ընդհանրապես զույգը մեկ անգամ չէ, որ փորձել է բաժանվել, հետո միանալ եւ նույնիսկ այժմ փաստաբաններն աշխատում են ամուսնալուծության վրա, նրանց պատմության մեջ վերջակետ դրված չէ:

Բրեդ Փիթթին դեպրեսիա է սպասում, որը հաղթահարելու փորձեր անելիս նա կհանդիպի տարբեր կանանց. գաղտնիք չէ, որ 52 տարեկանում նա առաջվա պես ցանկալի է շատ կանանց համար: Գայթակղությունները կսպասեն նրան ամեն քայլափոխին, բայց նրա սրտի հավակնորդներից ոչ մեկը չի համեմատվի Էնջիի հետ, այդ պատճառով դեպրեսիան հաղթահարելուն նրան միայն ժամանակը կօգնի: Չնայած ամեն ինչին, ես լույս եմ տեսնում աստղային զույգի հարաբերություններում: Չեմ պնդի, թե նրանք կմիավորվեն որպես ամուսիններ, բայց հանուն վեց երեխայի, հաստատ ջերմ հարաբերություններ կպահպանեն», – հայտնել է պայծառատեսը: