Բավ է պառակտվել
17-02-2016 09:29

Միխայիլ Գալուստյան. «Ծիծաղել հարկավոր է միշտ, երբ հնարավոր է»

Դերասան, շոումեն, սցենարիստ և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքը ցանկանում է տեսնել թոռներին, և չի բացառել, որ ռազմա-մարտավարական խաղերը կարող են դառնալ իր կյանքի գործը: «Վերջին երեք չորս տարվա ընթացքում, ես տարվել եմ ռազմա-մարտավարական խաղերով: Ինձ համար դա շատ մեծ հոբբի է, որն աստիճանաբար վերածվել է լուրջ զբաղմունքի: Ես չեմ բացառում, որ, դա հնարավոր է հետագայում իմ կյանքի գործը կդառնա», - ասել է Գալուստյանը:
Ռազմա-մարտավարական խաղերի ներքո նա նկատի է ունեցել սթրայքբոլը, լազերային խաղերը և խաղալիք հրացաններից կրակելը: Նա նաև նշել է, որ իր մտահղացմամբ ստեղշվել է նաև, ռազմա-մարտավարական խաղեի ֆեդերացիա, որի ղեկավարն էլ հանդիսանում է հենց ինքը:
Կովկասյան տղամարդը միայն խորոված է կարողանում պատրաստել
Գալուստյանը խոստովանել է, որ ինքը իրեն համարում է կովկասյան տղամարդ, բայց կարողանում է միայն խորոված պատրաստել:
«Ես պատրաստել չգիտեմ,դա իմը չէ: Իմ եղբայր Դավիթի հետ մենք կարող ենք թեյ պատրաստել, նրա մոտ համեղ կստացվի, իսկ ինձ մոտ` ոչ», - ասել է Գալուստյանը.
Օրինակելի ընտանիքի հայր
Ինչպես ցանկացած Կովկասյան տղամարդ, Գալուստյանը կարծում է, որ ընտանիքը ամենակարևորն է. «Երբ գալիս եմ տուն, գիտակցում եմ, որ թիկունք ունեմ, օջախ, որտեղ ինձ սպասում են: Երբ ռազմիկի թիկունքն ապահով է նա հեշտությամբ է գնում հարձակման», - խոստովանել է Գալուստյանը:
Իր աղջիկներին էլ ցանկացել է, որ խաղաղ պայմաններում մեծանան և հարգեն ավանդույթները:
«Ես կարծում եմ, որ ցանկացած անձի խնդիրն իրենից հետո հետք թողնել է` ազգը ծարունակելը», - ասել է Գալուստյանը:
Կոմիկ տխուր աչքերով
«Իմ խաղացած բոլոր դերերի մեջ մի քիչ ողբերգություն կա: Ոողբերգական, ներքին հակամարտություն կա: Սա նաև վերաբերում է Ռավշանին, Բորոդաչին և Օմսկի մարզչին», - ասել է Գալուստյանը:
Ըստ նրա, ուժի ամենաբարձր դրսևորումը` սեփական անձի վրա ծիծաղելու ունակությունն է:
«Ծիծաղել պետք է միշտ, երբ հնարավորություն է տրվում: Երբեք չես իմանա հաջորդ անգամ երբ նման հնարավորություն կընձենվի», - ասել է Գալուստյանը: