09-12-2016 13:18

Եթերաշրջանի տասը լավագույն սերիալները (Լուսանկարներ, տեսանյութ)


«Շերլոք»-ի նոր եթերաշրջանը առաջիկա երեք ամիսներին սպասվող միակ ուշագրավ սեարիալը չէ: Մեզ սպասվում են մերկ և խելագար Թոմ Հարդին, Ագատա Քրիսթիի գործերի նոր էկրանավորումն ու Ամերիկայի ազգայնականների մասին ուտոպիայի երկրորդ եթերաշրջանը: Հաջորդիվ թվարկենք այն ամենը, ինչը մենք կդիտենք ամանորյա երկարատև հանգստյան օրերին և ոչ միայն:

Shut Eye (Դեկտեմբերի 7-ից)

 
Shut Eye-ը պատմում է աճպարարի մասին(«Ֆարգո»-ի երկրորդ շրջանից Ջեֆֆրի Դոնավանը) , ով փորձում է գումար վաստակել աշխատելով իբրև մեդիում և կարճ ժամանակում ընկնում է մեծ խնդիրների մեջ:
Դատելով չար սադիստուհու դեր կատարող Իզաբելլա Ռոսելինիի գրաֆիկական կառեից՝ խնդիրները իրոք մեծ են լինելու: Ներկայացված սյուժեից դժվար է կռահել՝ արդյո՞ք գլխավոր դերակատարը իրոք գերբնական ունակություններ ունի, թե՞ այդ ամենը ուժեղ թմրանյութերի արդյունք է միայն:
Շոուի համար պատասխանատու է «հոգով սրտով» սցենարիստ Մելիսա Բրեյնստայնը, ով թմրանյութերից գլուխ իսկապես հանում է:

Mozart in the Jungle (Դեկտեմբերի 9-ից)

 
Սա կլինի այս երաժշտական դրամայի արդեն երրորդ եթերաշրջանը՝ գլխավոր դերակատար Գաել Գարսիա Բերնալի մասնակցությամբ, որը մարմնավորում է հանճարեղ դիրիժորի, ով ստիպված է և՛ ստեղծագործել, և՛ կազմակերպչական ու այլ խոչնդոտներ հաղթահարել: Սերիալի երրորդ շրջանում սպասվում է Մոնիկա Բելուչիի մասնակցությունը, ով մարմնավորելու է քմահաճ օպերային դիվայի, որի հայտնվելը շատերի համար խնդիրներ կառաջացնի: Երրերդ եթերաշրջանի բոլոր սերիաները դեկտեմբերի 9-ին կհայտնվեն Amazon-ում:

The Man in the High Castle (Դեկտեմբերի 15-ից)

 
« Մարդը բարձր ամրոցում»՝ սա Ֆիլիպ Դիկի վեպի էկրանավորումն է, որը պատմում է այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակ են տարել նացիստները, և Ամերիկան վերածվել է նացիստական գաղութի: Սերյալում հնչում է զգուշացում, որը հեռատես հեղինակ Ֆիլիպ Դիկն արել է դեռևս 1963 թ. և որն առավել ակտուալ է դարձել մեր օրերում, երբ ԱՄՆ-ի ճակատագիրը գտնվում է անկանխատեսելի նախագահի ձեռքերում, իսկ Եվրոպական միությունը կտոր-կտոր է լինում:


Witness for the Prosecution (Դեկտեմբերի 26-ից)


«Տասը փոքրիկ սևամորթները» ֆիլմի հաջող էկրանավորումից հետո Բի Բի Սի ընկերությունը որոշել է չորս տարում էկրանավորել Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների վրա հիմնված յոթը սերիալ: Դրանցից առաջինը՝ « Մեղադրող կողմի վկան», կհեռարձակվի արդեն դեկտեմբերին: Զոհի՝ հարուստ ազնվական կնոջ դերը կմարմնավորի Քիմ Քեթրալը:

Sherlock (Հունվարի 1-ից) 

 
«Շերլոկ»-ի նոր եթերաշրջանը հավանաբար կլինի վերջինը: Առաջին սերիան արդեն ցուցադրվել է Բրիտանական լրագրողներին, որոնք հայտնում են, որ դա բոլոր սեզոնների լավագույն դրվագն է:


Taboo (Հունվարի 10-ից)

 
Սա բրիտանական սերիալ է, որը ստեղծվել է Թոմ Հարդիի և նրա հոր՝ Չիպսի կողմից: Հարդին նաև գլխավոր դերակատարն է: Նա մարմնավորում է գիտնականի, ով գողացած ադամանդներով վերադարձել է Աֆրիկայից՝ իր ընտանիքը կոտորողից վրեժ լուծելու համար:

Лемони Сникет: 33 несчастья (Հունվարի 15-ից)

 
Համանուն ֆիլմը, որում Ջիմ Քերին մարմնավորում էր չար կոմսին, էկրաններ է բարձրացել 12 տարի առաջ: Այժմ Netflix-ը որոշել է այս պատմությունը ներկայացնել սերիալի տեսքով, որում իբրև դերակատար հանդես է գալիս Նեիլ Պատրիկ Հարրիսը:
Առաջիկայում սպասվում են նաև

Homeland (Հունվարի 15)

 

Սերիալ, որը տարեցտարի միայն ավելի լավն է դառնում: Անձի խանգարում ունեցող ԿՀՎ գործակալը (Քլեր Դեյնս) արդեն մի քանի տարի է պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Նոր եթերաշրջանի սյուժեն ծավալվում է նախագահական ընտրությունների և ինագուրացիայի հանդիսության օրերի միջև: Հավանաբար ինչ-որ մեկը կփորձի Սպիտակ տունն իր արաբական հսկողության տակ առնել:
Նոր սերիաների նկարահանումները սկսվել են դեռևս ամռանը, և նորընտիր նախագահի դերակատար է նշանակվել Էլիզաբեթ Մարվելը՝«Խաղաքարտերի տնակ»-ից ( ոչ ոք չէր հավատում Թրամփի հաղթանակին): Այդ իսկ պատճառով նոր եթերաշրջանը փոքր ինչ զավեշտալի կլինի: Make America Great Again ընկերներ:

Girls (Փետրվարի 12)

 

Լենա Դանեմի սերիալի հանդեպ վերաբերմունքը ոչ միշտ է դրական, բայց ամեն ինչի վերջն էլ գալիս է: Վեցերորդ եթերաշրջանը կլինի վերջինը: Բոլոր պատմություններն էլ ինչ-որ եզրահանգման գալիս են, բայց մեզ համար ամենից շատ կհիշվի  Ադամ Դրայվերը, ով չնայած Ջարմուշի և Սկորսեզեի ֆիլմերում, ինչպես նաև «Աստղային պատերազմներ»-ում  ունեցած մասնակցությանը, համբերատար կերպով շարունակում է դեկորացիայի դեր կատարել ՝ տարբեր աստիճանների տարօրինակություններ ունեցող չորս աղջիկների կողքին:

Billions ( Փետրվարի 9) 

 

Ֆինանսների մասին թրիլլերը, որում նկարահանվում է վերջին տասնամյակում Բրիտանիայի լավագուն դերասաններից մեկը՝ Դեմիեն Լյուիսը, երկրորդ եթերաշրջանով վերադառնում է էկրաններ: Սա սերիալ է փողերի, բորսաների և կորպորատիվային խարդավանքների մասին: Այս ամենը բավական ձանձրալի է հնչում մինչև որ չի հայտնվում սեքսը գաճաճների հետ և լեզբուհիների սեքսը: Հուսանք, որ նոր սերիաներում դրա պակասը ևո չի զգացվի: