26-01-2015 08:39

«Միսս Տիեզերք- 2014» տիտղոսին է արժանացել Կոլումբիայի ներկայացուցիչը

Մայամիում կայացած «Միսս Տիեզերք- 2014» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Կոլումբիայի ներկայացուցիչը, հայտնում է Взгляд-ը։ 
Մրցույթի հաղթող Պաուլինա Վեգան 22 տարեկան է, ծնվել է մեծ և երաժշտական ընտանիքում, ունի 3 եղբայր և 4 քույր, իսկ պապիկը եղել է հայտնի օպերային երգիչ։ Վեգան խոստովանել է, որ քնում է բաց աչքերով և շատ է սիրում պարել։ 
Մրցույթի հաղթողը մոտ 300.000 դոլար արժողությամբ թագը ստացել է «Միսս Տիեզերք- 2013» մրցույթի հաղթող Վենեսուելայի ներկայացուցիչ Գաբրիելա Այլերի ձեռքից։ Թագը պատրաստված է Նյու Յորքի երկնաքերերի նմանությամբ և զարդարված է ավելի քան 300 փոքր ադամանդով։ 
Տիտղոսի համար պայքարել են նաև ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Ուկրաինայի և Ճամայկայի ներկայացուցիչները։