Բավ է պառակտվել
23-06-2016 10:07

Հանուն ամուսնու Քիմ Քարդաշյանը հրաժարվել է իր դիետայից (լուսանկարներ)

Չնայած, որ հիմա Քիմ Քարդաշյանը փորձում է հետևել խստագույն դիետայի, քանի որ երազում է վերադառնալ իր իդեալական քաշին, Հայրերի օրը որոշել է ուրախացնել ամուսնուն և մի քանի ճաշատեսակ է պատրաստել։

«Որպես նվեր Քանեն ինձնից խնդրել էր պատրաստել իր սիրած թխվածքաբլիթները»,- ասել է ռեալիթի շոուի աստղը։

Բացի աղանդերից, ռեալիթի-շոուի աստղը ընտանիքի համար ճուտ է տապակել և պանրով մակարոն պատրաստել։ Իր խոհարարարական գլուխգործոցի լուսանկարով Կիմը կիսվել է Snapchat-ում։

Դատելով ամեն ինչից, սիրելիի արարքը այնքան է հուզել ռեփերին, որ նա գրառում է կատարել՝ «Կինս Հայրերի օրվա կապակցությամբ աշխարհում ամենահամեղ ընթրիքն է պատրաստել։ Ես այնքան շնորհակալ եմ, այնքան երջանիկ եմ։ Շնորհակալ եմ մեր ընտանիքի համար»։