Բավ է պառակտվել
19-06-2014 17:15

Ժաննա Ֆրիսկեն մինչև կյանքի վերջ ստիպված է ստուգումներ անցնել

Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն բուժվում է ԱՄՆ-ում ուղեղի քաղցկեղի դեմ։ Երգչուհու հայրը հարցազրույցի ժամանակ պատմել է, որ երգչուհին հուլիսի վերջին վերադառնալու է Ռուսաստան։ Ամերիկացի բժիշկները հավաստիացրել են երգչուհուն եւ իր մտերիմներին, որ պետք է հրաժարվել քիմիաթերապիայից, որը նպաստում է ուղեղի ուռուցքի վրա ազդող նանոպատվաստումների փորձարարական բուժմանը: Մի քանի ամիս անց որոշակի դրական փոփոխությունների են առաջացել։ Ֆրիսկեն նիհարել է 10կգ-ով եւ սկսել է վեր կենալ անկողնուց։ Ժաննային խնամելու համար ԱՄՆ է մեկնել Ժաննայի մայրը Ժաննայի միամյա որդու՝ Պլատոնի հետ։

Երգչուհու հայրը նշել է. ՛՛ Հիմա բոլորն այնտեղ են եւ կինս, եւ աղջիկս, եւ թոռնիկս։ Իսկ ես այստեղ՝ Մոսկվայում, գումար եմ վաստակում բուժման համար։ Ես տեսնում եմ, որ Ժաննան իրեն ավելի լավ է զգում, ժպտում է, սկայպով շփվում ընկերների հետ։ Բայց մանրամասն պատմել չեմ ուզում։ Հուլիսի վերջին նա կվերադառնա Ռուսաստան, եւ նա ինքը կպատմի Ձեզ այն, ինչ անհրաժեշտ կհամարի:

Ժաննայի բժիշկը խորհուրդ են տվել ժամանակից շուտ չուրախանալ։ Բժիշկները կարծում են, որ ավելի հավանական է, որ վերականգնողական գործընթացը տեւել է ոչ թե ամիսներ, այլ տարիներ, իսկ Ժանան մինչեւ կյանքի վերջը պետք է գնա ստուգումների՝ ամեն անգամ ավելի վատ նորություններ ակնկալելով։ Երկարատեւ թռիչքը կարող է բացասաբար ազդել երգչուհու վերականգման վրա։