01-02-2014 15:30

Մի՞թե սա Ժաննա Ֆրիսկեն է

 Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ում մոտ վերջերս գլխուղեղի քաղցկեղ հայտնաբերեցին, ներկայում Նյու Յորքում է: Այնտեղ նա ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներից մեկում՝ Memorial Sloan-Kettering-ում, քիմիաթերապիայի կուրս է անցնում: Ժաննայի հետ ԱՄՆ-ում են նաև երգչուհու քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելյովը և ընկերուհին՝ Օլգա Օրլովան: Heat-ը բացառիկ ռեպորտաժում գրել է, որում ասվում, որ վերջինս քաղաքում ստիպված է լինում տեղաշարժվել տաքսիով: Օլգան և Դմիտրին օգնում են նրան մեքենա նստել, ուղեկցում են հիվանդանոց: Կնոջ կողքին լինելու համար Դմիտրին հրաժարվել է բազմաթիվ առաջարկներից, այդ թվում՝ կորպորատիվ երեկույթներից և նկարահանումներից: Մոսկվայում մնացել են Ժաննայի ծնողներն ու քույրը, ինչպես նաև նրա և Դմիտրիի առաջնեկը՝ 10 ամսական Պլատոնը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Ռուսֆոնդն ամերիկյան կլինիկային 135 հազար դոլար է վճարել երգչուհու բուժման համար: