Բավ է պառակտվել
28-04-2014 15:25

Եթե չհայտնվեմ Ադրբեջանի սև ցուցակում՝ կվիրավորվեմ. Վ. Թարիվերդիևան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ազգությամբ հայ հռչակավոր սովետական երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի այրին՝ Վերա Թարիվերդիևան, իր տպավորությունները կիսեց ապրիլի 21-25-ն Արցախում անցկացված համերգների վերաբերյալ՝ նշելով, որ ինքն Արցախ առաջին անգամ չէ, որ այցելում է, այնտեղ եղել է նաև 2008-ին:

Այն հարցին, թե չի՞ մտահոգվում արդյոք տիկին Թարիվերդիևան, որ այցելելով Արցախ՝ կարող է հայտնվել Ադրբեջանի ՛՛սև ցուցակում՛՛՝, նա նշեց. ՛՛Եթե չհայտնվեմ Ադրբեջանի «սև ցուցակում»՝ կվիրավորվեմ՛՛:

Անդրադառնալով համերգային ծրագրին՝ կոմպոզիտորի կինն ասաց, որ Արցախ վերադառնալու ցանկությունը շատ մեծ է եղել և ինքը հաճույքով է ընդունել բանաստեղծ և ասմունքող Վիկտոր Կոնոպլյովի՝ նախաձեռնությունն իրականացնելու գաղափարը:

՛՛Ոչ միայն տարբեր համերգներ ենք ունեցել, այլև շփվել ենք դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ: Երեխաները և ուսուցիչները պատմում էին Թարիվերդիևի կենսագրությունը, ներկայացնում էին նրա երաժշտությունը,- ասաց Վերա Թարիվերդիևան՝ հավելելով, թե ապշել և հիացել է արցախյան դպրոցներով, նաև թե Արցախում որքան մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը և լուսավորությանը:
՛՛Ես նման լավ դպրոցներ քիչ եմ տեսել: Այնտեղ սովորում և աշխատում են տաղանդավոր երեխաներ և մանկավարժներ»,- ասաց կոմպոզիտորի կինը: Իսկ այցը Վերա Թարիվերդիևան բնորոշեց այսպես. «Շատ հաճելի էր և անմոռաց՛՛:

Մտահղացման հեղինակ Վիկտոր Կոնոպլյովն էլ ասաց, թե շատ է սիրում Թարիվերդիևի երաժշտությունը: Նա նաև նշեց, որ Արցախի հետ կապ ունի, որովհետև բազմաթիվ գաղափարներ է իրականացրել այնտեղ: ՛՛Սա իսկապես 5 օր տևողությամբ տոն էր՛՛,- ընդգծեց բանաստեղծը։

Ասուլիսին ներկա՝ Թարիվերդևի ստեղծագործությունները կատարող Սար Սարգսյանն, որ ծնունդով արցախցի է, Արցախում հանդես է եկել մենահամերգով և կատարել կոմպոզիտորի ստեղծագործությունները: «Արցախի համար մեծ պատիվ էր, երբ իմացանք,որ Թարիվերդիևը արմատներով այնտեղից է: Բավականին հետաքրքիր օրեր էին, Արցախում իսկական տոն էր»,- ասաց Սար Սարգսյանը: