16-12-2016 15:34

Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացը փակուղում է. Պատգամավոր


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն այսօր սառեցված է և գտնվում է փակուղում. Այս մասին նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, « Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:
« Հայկական կողմերը պահանջում են հետևել պայմանավորվածություններին, բայց ադրբեջանական կողմը չի ցանկանում անել դա»,- այս մասին Կարեն Բեքարյանն ասել է հինգշաբթի օրը կայացած ասուլիսին:
Խոսելով ԵԱՀԿ ԱԳՆ-ների դաշտում, Համբուրգում Մինսկի խմբի համանախագահ երկրների արած հայտարարությունների մասին, Բեքարյանը նշել է, որ դրանցում առկա են մի քանի կարևոր կետեր:
«Հայտարարությունը կոնկրետ հասցեատեր չուներ, ու չնայած դրան, ցանկացած մեկը, ով զբաղվում է Ղարաբաղյան հիմնախնդրով, կհասկանար, որ այն ուղղված էր Ադրբեջանին:
ԱԳՆ-ների ղեկավարները ևս պահանջեցին վերադառնալ 1994-95թթ. համաձայնագրերին, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և սահմանին վստահության մեխանիզմներ ստեղծելուն առումով»,- ասաց պատգամավորը: Նա նաև նշեց, որ հակամարտության ապրիլյան սրումը չէր կարող չանդրադառնալ բանակցային գործընթացի վրա:
« Կատարվածից հետո բանակցային սեղանին վերադառնալը մեղմ ասած՝ հեշտ չէ: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն ու միջնորդները դաս կքաղեն կատարվածից»,- հավելեց Բեքարյանը:
Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թվականին, այն բանից հետո, երբ մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության 99,89%-ը կողմ արտահայտվեցին Ադրբեջանից անկախանալուն:
Դրանից հետո Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրին այն բանին, որ նա կորցրեց վերահսկողությունը ո՛չ միայն Ղարաբաղի, այլ նաև հարակից 7 շրջանների վրա:
1994թ. մայիսի 12-ից, զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո, հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցվել էին: Դրանց արդյունքում երկու կողմերը միասին տվել են 25-30 հազար զոհ, և գրեթե մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: