02-12-2016 16:32

Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա,այսօր լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այն հրետակոծությունները, որոնք տեղի են ունենում գրեթե ամեն օր` հատկապես գիշերային ժամերին, արդեն որոշակի առումով նորմա են դարձել:

«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԶՈի-ները լիովին վերահսկում են իրավիճակը և հետևում են թշնամուն», - ասաց նա: Նա նշեց, որ Պաշտպանության բանակի տեղեկատվական ծառայությունը նախորդ շաբաթ մի քանի անգամ հայտնել է հրետակոծությունների մասին, այդ թվում` ոչ հրաձգային զինատեսակներից, սակայն դա լարվածության բարձր մակարդակ չէ:

Խոսելով Ղարաբաղում վիրավորված զինծառայողների մասին` Հովհաննիսյանը նշեց, որ եթե մամուլի ծառայությունն այդ մասին չի հայտնել, դա նշանակում է, որ անհրաժեշտ չի համարել:

«Ինչ-որ բանի մասին տեղեկացնելն ինքնանպատակ չէ, քանի որ կան խնդիրներ, մարտական իրավիճակ: Մենք հատուկ ոչինիչ չենք թաքցնում, հատկապես, ցավոտ խնդիրներ: Իսկ եթե ինչ-որ բան չի հաղորդվում, ապա դա տեղի է ունենում` ելնելով անվտանգության նկատառումներից», - ասաց Հովհաննիսյանը: