Բավ է պառակտվել
15-04-2014 10:32

Ղրղըզ ներգաղթյալները նախորդ տարի հայրենիք են ուղարկել 2 մլրդ դոլար

Ըստ Եվրասիական բանկի հետազոտության Ղրղըզստանի յուրաքանչյուր 5-րդ բնակիչ՝ ավելի քան 1 մլն մարդ, ներկայումս աշխատում է արտասահմանում, հիմնականում ռուսաստանում, հաղորդում է տեղական Akipress գործակալությունը: Նախորդ տարի նրանք հայրենիք են ուղարկել ավելի քան 2 մլրդ դոլար, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ 31 տոկոսը: Ներգաղթյալների դրամական փոխանցումները ծածկում են վերջին 10 տարիներին երկրի առեւտրային դեֆիցիտի 50-75 տոկոսը: Միաժամանակ, նշվում է, որ տղամարդկանց բացակայության պայմաններում, Ղրղըզստանում գյուղատնտեսությունը վերածվել է կանացի գործունեության: