Բավ է պառակտվել
13-08-2014 11:14

Կուրիլյան կղզիների մոտ զորավարժությունների առիթով՝ Տոկիոն Մոսկվա բողոք կուղարկի

Կուրիլյան կղզիների մոտ զորավարժությունների կապակցությամբ, Ճապոնիայի կառավարությունը Ռուսաստանին բողոք կհղի,հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետ Սինձո Աբեին։ «Մեր հյուսիսային տարածքներում զորավարժությունների անցկացումը միանգամայն անընդունելի է։ Մենք վճռական բողոք կներկայացնենք», — հայտարարել է Աբեն։
Ըստ նրա՝ Կուրիլյան կղզիները ճապնիայի անքակտելի մասն են։
Հարավկուրիլյան Կունաշիր և Իտուրուպ կղզիներում Ռուսաստանի ծրագրային զորավարժություններին հազարից ավելի զինծառայողներ են մասնակցում, մոտ 100 միավոր մարտական եւ հատուկ տխնիկա, այդ թվում՝ Մի-8ԱՄՏՇ հինգ ուղղթիռ, գրում է gazeta.ru-ն։