Բավ է պառակտվել
08-07-2014 20:03

Ադրբեջանը հերթական լայնամասշտաբ զորավարժություն է անցկացրել

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկուշաբթի հարևան պետությունում լայնամասշտաբ զորավարժություններ են մեկնարկել, ընդ որում դրանք անցկացվում են ճակատային գծի մոտ: Բանակային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ստուգում է տեղի ունենում:

Զորավարժությունները տեղի են ունենում պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի անմիջական ղեկավարությամբ: Զորավարժություններին մասնակցում է 10 հազար մարդ անձնակազմից, 80 տանկ, մինչև 300 հետևակի մարտական մեքենա, ավելի քան 100 հրետանային համակարգ, 20 մարտական օդանավ, մինչև 20 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ: