Բավ է պառակտվել
24-04-2014 19:10

Դոնեցկը օգնություն խնդրել է ՌԴ-ից և համընդհանուր զորակոչ հայտարարել

Ուկրաինայի նոր իշխանությունների հակառակորդները Դոնեցկում իրենց համախոհներին համընդհանուր զորահավաքի կոչ են արել՝ Դոնեցկի մարզի Սլավյանսկում Ուկրաինայի ուժայինների ռազմական գործողությունների պատճառով, հայտնել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խրյակովը:  Այս ամենից զատ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» խորհուրդն իր ուղերձում օգնություն է խնդրել ռուս ժողովրդից: Խրյակովի խոսքով՝ այսօր առավոտից Ուկրաինայի իշխանությունները  «Դոնեցկի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա են սկսել»: