Բավ է պառակտվել
08-08-2017 15:29

ՆԱՍԱ-ի զոնդերը Գրենլանդիայի տարածքում մասշտաբային տորֆային հրդեհներ են ֆիքսել

ՆԱՍԱ-ի կլիմայական արբանյակները Գրենլանդիայի տարածքում տորֆային հրդեհների տասնյակ օջախներ են ֆիքսել, որոնք նկատվելու պահից ի վեր հասցրել են ռեկորդային մեծ տարածքներ գրավել:
«Հրդեհներ Գրենլանդիայում նախկինում էլ են եղել, բայց այս տարին ընդհանուր միտումից շատ է տարբերվում, և այժմ մենք «Aqua» զոնդի վրա գտնվող «MODIS» սարքի միջոցով հետևում ենք հրդեհների ռեկորդային թվով ակտիվ օջախներին»,- նշում է Դելֆտյան տեխնիկական համալսարանի (Նիդերլանդներ) կլիմայաբան Սթեֆ Լերմիթը (Stef Lhermitte):
ՆԱՍԱ-ի հաղորդմամբ, առայժմ անհայտ ծագման տորֆային հրդեհների օջախները, հայտնաբերվել են «Aqua» արբանյակի կողմից հունիսի վերջին օրը, Գրենլանդիայի ամենաբնակեցված վայրերից մեկից՝Սիսիմուտից մոտ 150 կմ հյուսիս-արևելք գտնվող տարածքում:
Ընթացքում դրանց մասշտբները միայն մեծացել են, և այժմ, Լերմիթի գնահատմամբ, դրանք ռեկորդային հսկա տարածք են զբաղեցնում: Ինչպես ընդգծում է գիտնականը, նրա գնահատականները նախնական բնույթ են կրում, քանի որ նախկինում Գրենլանդիայում տեղի ունեցող հրդեհներին որևէ մեկը չի հետևել՝ դրանց հազվադեպության պատճառով:
Այնուամենայնիվ, Գրենլանդիայում հրդեհների հաճախակիացումը խոսում է այն մասին, որ կլիմայական փոփոխությունները գնալով ավելի ուժեղ են ազդում բևեռային տարածքների և ընդհանուր առմամբ ողջ Արկտիկայի վրա: