Բավ է պառակտվել
08-04-2014 20:44

Բաքտրիայի ոսկին. անցյալի ընծաները

Լեգենդար գանձերը դարձել են աֆղանական պատերազմի վկաները, քիչ էր մնում ոչնչանային թալիբների ռեժիմի օրոք և ճանապարհորդել են աշխարհի շատ երկրների թանգարաններով: Սակայն այդպես էլ Ռուսաստան չեն հասել, որտեղ նրանց 35 տարի շարունակ սպասել է աշխարհին Բաքտրիայի ոսկին բացահայտած հնագետը:
«Ոսկին տեսնելուն պես նույնիսկ սուրբն է այլայլվում»: Այդ արևելյան իմաստությունը հաճախ էր կրկնում Վիկտոր Իվանովիչ Սարիանիդին, ով գլխավորում էր սովետական հնագետների խումբը Աֆղանստանում՝ 1978 թվականին: Իհարկե, նրանց խմբում, ովքեր առաջինն են գտել Բաքտրիայի ոսկին, սրբեր չկային և շատերին չհաջողվեց սեփական պատիվը բարձր պահել: Սակայն կային նաև նրանք, ում այդ ոսկին օգնեց բացահայտել իրենց լավագույն մարդկային որակները:

Թագավորական գանձերի զարմանահրաշ արկածները առաջին հերթին  մարդկային պատմությունն է՝ նրանց կրքերի և թուլությունների, անձնազոհ աշխատանքի և անզուգական տղամարդկության: Գիշերվա կեսին քաղաքից դուրս է գալիս մարդկանց մի փոքր խումբ: Չորս տղամարդիկ իրենց ուսերին բարձել էին գործվածքի կտորով ծածկված առանց կափարիչի դագաղ: Դեպի հարավ-արևելք մի հազար քայլ անելով՝ խումբը հասավ բլրի վրա գտնվող տաճարին: Սանդղավանդակներից մեկին երևում էր վերջերս փորած երկարավուն փոս: Դագաղը անհապաղ իջեցրեցին փոսը՝ գլխով դեպի արևմուտք:  Լուսնի լույսի ներքո փայլատակեցին գործվածքի ասեղնագործ ոսկե սկավառակները:

 
Խումբը արտասանեց կարճ հմայախոսք, այնուհետև արագ ծածկեց դագաղը՝ այն քողարկելով ճիմահողի տակ: Այսպես ավարտվեց տիրակալի երիտասարդ կնոջ երկրային կյանքը: Նրան՝ ոսկե թագը գլխին, ոսկեզարդ շրջազգեստով, մեծ Անահիտա թագուհու կերպարանքով զարդարված ապարանջաններով, ուլունքներով և կախազարդներով մեծ ընդունելություն էր սպասվում Մահացածների թագավորությանը: Երկրային կյանքում նրան այլևս երբեք չեն տեսնի: Ոչ ոքի բախտ չի վիճակվի ներխուժել թագուհու ոսկե գերեզմանը...

 
Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է կատարվել թագուհու հուղարկավորությունը, սակայն ստույգ հայտնի է, թե ինչպիսի հանգմանքների ներքո է խախտվել թագավորական դամբարանների անդորրը երկու հազար տարի անց: Սովետական և աֆղանական հնագետների արշավը վաղ երկաթե դարի հուշարձանների պեղումներ էր կատարում (մ.թ.ա II-րդ հազարամյակի վերջ- I հազարամյակի սկիզբ) Հյուսիսային Աֆղանստանի Շիբիրգան քաղաքի մոտակայքում:  Աշխատանքը սկսվեց Թիլլա Թեպե բլրի վրա գտնվող հնամենի ավանի տեղում՝ հոկտեմբեր ամսին, իսկ նոյեմբերի սկզբին արդեն ցրտեց, սկսվեց անձրևների շրջանը:
Նոյեմբերի15-ին գիտարշավի ղեկավար Վիկտոր Սարդիանին բացակա էր.նախօրեին նա մեկնել էր Քաբուլ՝ մասնակցելու միջազգային սեմինարի: Սակայն մի քանի օր շարունակ տեղալուց հետո անձրևը դադարեց, և պեղումները կրկին ընթացան իրենց հունով. Գիտնականները բնահողից ազատում էին ամրոցի պատերը: Հանկարծ Խուդայտոտ անունով աֆղանացի գյուղացու բահի վրա ինչ-որ բան շողշողաց.այն մետաղադրամի չափերի էր, և ոչ ոք չէր ակնկալում նման մի բան տեսնել այնտեղ:
Մինչ այդ պահը այնտեղ փնտրում և գտնում էին միայն կերամիկա և երկաթե իրերի մնացորդներ: Իսկ այժմ ահա՝ ոսկի:  Մեծ քանակությամբ ոսկեղեն, տասնյակ կտորներ՝ մեծ և փոքր: Շուտով ոսկուց հարյուրավոր իրեր կգտնեն, այնուհետև՝ հազարավոր: Այդ ոսկին մեծ անակնկալ էր պեղումների մասնակիցների համար: Արշավը պատրաստ չէր աշխատանքի այսպիսի ծավալի և այսպիսի ահռելի պատասխանատվության:
«Ատվա~ծ իմ: Այդ ամենը իմ ձեռքերով է անցել: Ամեն ամենը...»

 
«Սարսափելի էր: Չեք էլ պատկերացնում, թե որքա~ն սարսափելի էր: Ամենը պատված էր փիրուզով: Այն ամրացրել էին մոմածեփի վրա և այն պոկվում էր... Ամեն ինչ հարկավոր էր հավաքել, լվանալ և սոսնձել: Եվ հաշվել: Հնագետը ինձ էր փոխանցում իրերը, և մենք հաշվում էինք: Այնուհետև ես մշակում էին գտածոները, դնում էի պլանշետին, կրկին հանձնում էի և կրկին հաշվում: Պատահում էր, որ հաշիվը սխալ էր լինում, և մենք կրկին հաշվում էինք: Ձեռքերս դողում էին.ախր այդ ոսկի էր, չէ՞», - անսպասելի թախիծով հոգոց էր հանում արշավի ռեստավրատոր Վլադիմիր Պրոկոֆյևիչ Բուռին՝ 1980-ականներին հրատարակված Թիլլ Թեպեյի գանձերի գրացուցակը թերթելիս:

 
Արշավի սկզբին վերաբերվող դիտարկումները կատարված են մանրամասնորեն. նկարագրված է յուրաքանչյուր օր, գծագրված են ամենակարևոր գտածոները: