Բավ է պառակտվել
27-09-2013 15:05

Պայթյուն Պակիստանում

Պակիստանի Փեշավար քաղաքի վարչակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը պայթեցվել է, զոհվել է առնվազն 16 մարդ: Կան տասնյակ վիրավորներ:

Կիրակի օրը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 80 մարդ էր զոհվել:

Պակիստանի հյուսիս-արևմուտքում վերջին ահաբեկչությունները տեղի են ունենում «Թեհրիք-Թալիբան Պակիստան» շարժման հետ բանակցություններ սկսելու իշխանությունների մտադրության ֆոնին։