Բավ է պառակտվել
10-05-2014 08:23

7-ը՝ զոհ, 39-ը՝ վիրավոր Մարիուպոլի մարտերի հետևանքով

Դոնեցկի պետական վարչակազմի մամլո ծառայության հաղորդում է, որ ըստ Դոնեցկի շրջանային պետական վարչակազմի առողջապահության վարչության տվյալների Մարիուպոլում 7 մարդ է զոհվել, 39-ը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է УНИА-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարիուպոլում Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ներկայացուցիչները գրավել էին ՆԳՆ գլխավոր վարչության շենքի առաջին հարկը: Ոստիկանությունը պաշտպանել է շենքի մնացած հատվածը, ինչի ընթացքում կրակոցներ են հնչել: ԶԼՄ-ների հաղորդմամբ` Դոնեցկում 100-ից ավելի զինյալներ շրջափակել է Шахтерские зори առողջարանը: Gisher.news-ն տեղեկացրել էր նաև այստեղ են ժամանել «Կամազ» մակնիշի մեքենաներով: Առողջարանի տարածքում նկատվել է նաև «Վոլգա» մակնիշի մեքենա` ռուսական պետհամարանիշերով: Աղբյուրի տվյալներով՝ առողջարանի տարածքում ներքին ոժերի շուրջ 120 զինվոր է տեղակայված, որոնք հայտնվել են զինյալների շրջափակման մեջ և հանձնել զենքերը: