Բավ է պառակտվել
08-11-2016 16:21

Օձը վախեցրել է մեքսիկական ինքնաթիռի ուղևորներին (տեսանյութ)

Օձը վախեցրել է Մեքսիկայում կոմերցիոն ավիաչվերթի ուղևորներին։ Կանաչավուն գուներանգով սողունն անհայտ պատճառով հայտնվել էր սրահում ազատության մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ Aeromexico ընկերության օդանավում, որը չվերթ էր իրականացնում Տորեոնից երկրի մայրաքաղաք։

Մեխիկոյում վայրէջքից հետո մասնագետները վնասազերծել են օձին։ Ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես է սողունը հայտնվել սրահում։