Բավ է պառակտվել
27-02-2014 11:48

Գրավված են Ղրիմի նախարարների խորհուրդն ու Գերագույն Ռադան

Սիմֆերոպոլի Ղրիմի Գերագույն Խորհրդի վրա ծածանվում է Ռուսաստանի դրոշը, հաղորդում է «Նավիգատոր»-ը: Այսօր առավոտյան ժամը 4-ին մի խումբ զինված մարդիկ՝ մոտ երեսուն հոգի, սև հագուստներով, դիմակներով ու Կալաշնիկով ինքնաձիգերով ներխուժել են շինություն ու գրավել Սիմֆերոպոլի Ղրիմի նախարարների խորհուրդն ու Գերագույն Ռադան: Ներկայումս Սիմֆերոպոլի ոստիկանությունում տագնապ է: Իրավապահները շրջափակում են խորհրդարանի շենքը:

Հիշեցնենք, որ երեկ Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի մոտ գտնվող հրապարակում հավաքվել են տեղաբնակները՝ պահանջելով շրջանի ղեկավարությունից չճանաչել Կիևում նոր ձևավորված իշխանությունների: