Բավ է պառակտվել
07-02-2017 15:04

Աշխարհի ամենահարուստ տղամարդկանց կանայք և ընկերուհիները (Լուսանկարներ)

Ովքե՞ր են ոգեշնչում մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց:
« Յուրաքանչյուր Մեծ տղամարդու հետևում Մեծ կին է կանգնած»՝ նշվում է հայտնի ասացվածքում: Եվ իրոք, մեր հոդվածի հերոսուհիները դրա վառ օրինակն են:

  
ԴՈՆԱԼԴ ԵՎ ՄԵԼԱՆՅԱ ԹՐԱՄՓ
$3,7 մլրդ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի ամենաազդեցիկ բիզնեսմեններից մեկն է, ով նաև շոումեն է:
Այսպես, Թրամփը հեռուստատեսությամբ « Թեկնածու» անվանումով շոու է վարել, մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստանախագծերի, ինչպես նաև եղել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչներից մեկը:
Կանացի գեղեցկությունից նա գլուխ հանում է. Միլիարդատիրոջ երեք կանայք էլ իսկական գեղեցկուհիներ են: Թրամփի վերջին սերը, ով դարձավ ԱՄՆ-ի առաջին տիկինը, նախկին սլովենական մոդել Մելանյա Կնաուսն է:
Լեգենդի համաձայն, երեկույթներից մեկի ժամանակ աղջիկը կոպտորեն մերժել է գործարարին, ինչը սկզբում զայրացրել է Դոնալդին, իսկ հետո, լրջագույն հետաքրքրվածություն է առաջացրել նրա մեջ:
Ի վերջո Դոնալդը կարողացավ շահել Մելանյայի սիրտը: Նա ամուսնության առաջարկություն արեց, որին հետևեց հարուստների և ճանաչվածների ավանդույթներով ճոխ հարսանիքը՝ ահռելի տորթով, դիզայներ Ջոն Գալիանոյի հարսանյաց զգեստով և աստղային հյուրերով: Հենց Մելանյայի հետ ամուսնական կյանքի ընթացքում էլ Թրամփը սկսեց մտածել քաղաքական կարիերայի մասին և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը դարձավ:

  
ՖՐԱՆՍՈՒԱ-ԱՆՐԻ ՊԻՆՈ ԵՎ ՍԱԼՄԱ ՀԱՅԵԿ
$15 մլրդ
Մինչ կրակոտ գեղեցկուհի Սլմա Հայեկի հետ հանդիպելը «Kering»-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա- Անրի Պինոն, ում սեփական կապիտալը կազմում է $15 մլրդ, հանդիպում էր Լինդա Եվանգելիստայի հետ, ում հետագայում հղի վիճակում էլ լքեց: Սուպերմոդելի որդուն Պինոն այդպես էլ իրենը չճանաչեց՝ չնայած որ դատարանը ստիպեց նրան ապրուստավճար վճարել:
Այ, իսկ Հայեկի հետ նա ամուսնացավ, և այժմ էլ պաշտում է իրենց ընդհանուր դտերը՝ Վալենտինային:


ՍԹԻՎ ԵՎ ԼՈՐԵՆ ՓԱՈՒԵԼ ՋՈԲՍ
$20,1 մլրդ
Լորեն Փաուելին 2015 թվականին աշխարհի ամենահարուստ այրի կոչեցին: Նրա ամուսինը՝ Սթիվ Ջոբսը, մահից հետո նրան $20,1 մլրդ ունեցվածք թողեց: Լորենն ու Սթիվը ամուսիններ էին ավելի քան 20 տարի, նրանք երեք երեխա են ունեցել, իսկ նրանց «ամուսնական պայմանագրի» գլխավոր կետերը դեմոկրատիան, հավասարությունն ու փոխադարձ հարգանքն էր:
Ամուսինները երկուսն էլ բուդդիզմի փիլիսոփայություն էին դավանում, իսկ նրանց միությունն ամրացվել էր ձեն- բուդդիստական արարողությունով:
Համակարգչային հանճարի սիրելի կինը ԶԼՄ-ների կողմից խիստ քննադատության արժանացավ այն բանի համար, որ ամուսնու մահից մեկ տարի անց սկսեց հանդիպել ընտանիքի վաղեմի ընկեր, Վաշինգտոնի նախկին քաղաքապետ, 44 –ամյա Էդրիան Ֆենտիի հետ:

 
ՋԵՖ ԵՎ ՄԱՔՔԵՆԶԻ ԲԵԶՈՍ
$40 մլրդ
«Amazon »-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կնոջը՝ Մաքքենզիին իր աջ ձեռք է անվանում: $40 մլրդ կարողության տերն առանց իր կնոջ կենցաղում միանգամայն անօգնական է: Հենց կինն է հետևում նրա հագուկապին, սննդակարգին: Նա նաև փորձում է հեռախոսով մոտիվացնել և քաջալերել ամուսնուն՝ նույնիսկ եթե աշխարհի մյուս ծայրում է գտնվում:


ՄՐԱՅԱ ՔԵՐԻ ԵՎ ՋԵՅՄՍ ՊԱԿԵՐ
$4,7 մլրդ.
Երգչուհի Մրայա Քերին ինքն էլ բավականին հարստություն ունի, բայց իր հաշվին ապրող Նիկ Քենոնի հետ ամուսնությունից հետո նրա համար է՛լ ավելի հաճելի էր ավստրիալական One Tel հեռախոսային ընկերության տնօրեն, $4,7 միլիարդի տիրապետող Ջեյմս Պակերի սիրելի կինը դառնալը:
Պակերը հայտնի է իր առատաձեռնությամբ և աստղային գեղեցկուհիների հանդեպ ունեցած թուլությամբ: Երգչուհու հետ հարաբերություններ սկսելուց առաջ նա սիրահետում էր Միրանդա Քերին: Ջեյմսի հետ հարաբերությունների ընթացքում Մրայան ընտելացել էր ընկույզի չափսի ադամանդներին և մասնավոր ինքնաթիռներին: Վերջերս տեղի ունեցած բաժանումնից հետո երգչուհին փորձում է փողերը խնայաբար ծախսել: Ասում են, որ նախկինում երգչուհին սիրում էր ամսական մեկ միլիոն դոլար ծախսել շոփինգի վրա:

 

ՌՈՄԱՆ ԱԲՐԱՄՈՎԻՉ ԵՎ ԴԱՐՅԱ ԺՈՒԿՈՎԱ
$8 մլրդ
Ռուս ամենահայտնի օլիգարխ Ռոման Աբրամովիչի ընտրյալը լավ ընտանիքի աղջիկ է, և «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներից է: Այնպես որ անհավասար խավերի միության մասին այս պարագայում խոսք գնալ չէր կարող: Մինչ Դաշային հանդիպելը Աբրամովիչն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել: Երկրորդ կնոջից միլիարդատերը 5 երեխա ունի, և ոչ մեկի մտքով չէր անցնի, որ այդ զույգը երբևէ կբաժանվի: Սակայն, սերը հանկարծակի ծագեց «Չելսի» ֆուտբոլային ակումբի հաղթանակի կապակցությամբ հրավիրված ընթրիքի ժամանակ:
Պապարացիների սուր աչքի ներքո, թակնարժեք զբոսանավերի վրա ծավալվեղ սիրավեպի ընթացքին հետևում էր ողջ աշխարհը:
Արդյունքում Աբրամովիչն ամուսնալուծվեց, և երկու երեխա ունեցավ Դաշա Ժուկովայից: Նոր կնոջ ազդեցության տակ նա շատ արագ տարվեց ժամանակակից արվեստով և շատ հանրային մարդ դառավ:
Այսօր օլիգարխի ունեցվածքը «համեստ» $8 մլրդ է գնահատվում, իսկ կար մի ժամանակ, երբ այն երկու անգամ ավելի էր:

 
ԱՆՏՈՒԱՆ ԱՌՆՈ ԵՎ ՆԱՏԱԼՅԱ ՎՈԴՅԱՆՈՎԱ
$21 մլրդ
Լորդ Պորտմանի հետ ամուսնալուծվելուց հետո ռուսական թոփ-մոդելը սկսեց հանդիպել Անտուան Առնոյի հետ, ով հանդիսանում է «Louis Vuitton»,« Givenchy», «Guerlain», «Kenzo, Chaumet», «Hennessy» և այլ հայտնի ապրանքանիշերով լյուքս դասի իրեր արտադրող «LVMH» կոնցեռնի տնօրենի որդին: Առնոյի ունեցվածքը $21 մլրդ է գնահատվում: Նատալյան, ով նախորդ ամուսնությունից երեք երեխա ունի, Առնոյի համար լույս աշխարհ է բերել երկու ժառանգորդ ՝ որդիներ Մաքսիմին և Ռոմանին:


ՄԵԼԻՆԴԱ ԵՎ ԲԻԼԼ ԳԵՅԹՍ
$70 մլրդ
Բիլ գեյթսը 1996-ից 2007թթ. աշխարհի ամենահարուստ մարդն էր համարվում: Նրա ունեցվածքը $50 մլրդ էր գնահատվում: Համաշխարհային ճգնաժամի արդյունքում նա կորցրեց իր ունեցվածքի 10 տոկոստ, բայց չդադարեց հայտնվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Այսօր Microsoft-ի հիմնադիրն ունի $70 մլրդ, որոնցով տնօրինում է իր կնոջ՝ Մելինդայի հետ միասին: Մելինդան նրա Ֆոնդի համանախագահն է և ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Զույգն ունի երեք երեխա և շատ ու շատ ընդհանուր հետաքրքրություններ:

 

ԱԼԻՇԵՐ ՍՈՒՄԱՆՈՎ ԵՎ ԻՐԻՆԱ ՎԻՆԵՐ
$18 մլրդ
«Մետալլոինվեստ» -ի ղեկավար Ալիշեր Ուսմանովը, ով ավելի վաղ 18 մլրդ ունեցվածքով զբաղեցնում էր ռուսական Forbs-ի առաջին հորիզոնականը, ամուսնացած է գեղարվեստական մարմնամարզության լեգենդար մարզիչ Իրինա Վիների հետ:
Հենց նրա ղեկավարությամբ էին հաղթում Ալինա Կաբաևան, Լյասան Ուտյաշևան, Իրինա Չաշինան, Եվգենիա Կանաևան և մյուս սպորցմեուհիները:
Լեգենդի համաձայն, Ալիշեր Ուսմանովը Իրինային ամուսնության առաջարկ է արել 1992 թվականին՝ գտնվելով բանտում: Այդ օրվանից մարզչի և ազդեցիկ գործարարի միությունն ամենաամուրներից մեկն է համարվում: Ուսմանովը հայր է դարձել Իրինայի՝ առաջին ամուսնությունից որդու համար, իսկ համատեղ երեխաներ զույգը չունի:

 
ԵԼԵՆԱ ՊԵՐՄԻՆՈՎԱ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵԲԵԴԵՎ
$2 մլրդ
Հեռավոր գավառից գեղեցկուհի-մոդել Ելենա Պերմինովայի և միլիարդեր Ալեքսանդր Լեբեդևի սիրո պատմությունը տեղի ունեցավ « չէր լինի երջանկություն՝ լավ է դժբախտությունը օգնեց» ժանրում: Հաջողակ գործարարն ու «Ազգային պահուստային կորպորացիա» ՓԲԸ-ի նախագահների խորհրդի ղեկավարը բառի բուն իմաստով աղջկան պոկել էր նարկոմաֆիայի ձեռքից:
«Playboy »–ի և ռուսական աստղերի տեսահոլովակների հերոսուհու հրաշքով փրկվելուց հետո Լոնդոնում բնակվող օլիգարխը անտեսելով 25 տարվա տարիքային տարբերությունը ամուսնության առաջարկ արեց նրան:
$2 մլրդ անձնական կարողությունը և լոնդոնյան կյանքը Ելենային դարձրին աշխարհի ամենագլխավոր it-girl –երից մեկը: Այսօր երեք երեխաների մայրն ու ռեկորդային երկարություն ունեցող ոտքերի սեփականատիրուհին շատ ոճային և բարձր ճաշակի տեր աղջիկ է համարվում, ով հասարակության մեջ միայն բարձրացնում է իր ամուսնու վարկանիշը:

 
ԼԱՐՐԻ ԷԼԻՍՈՆ և ՆԻԿԻՏԱ ԿԱՆ
$50 մլրդ
Համակարգչային հանճար, Բիլ Գեյթսի ոխերիմ ընկեր և «Oracle» կորպորացիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Լարրի Էլիսոնի կապիտալը հասնում է $50 մլրդ-ի:
Գործարարը 70-ն անց է, նա ամուսնացած է եղել 4 անգամ, իսկ նրա նոր հետաքրքրությունը ծնունդով Ուկրաինայից Նիկիտա Կանն է:
Միլիարդատերը սիրեցյալի անունով ռեստորան է կոչել, և այն նրան նվիրել:
Լարրին պնդում է, որ իր զգացմունքները լուրջ են, և որ Նիկիտան իր կյանքի գլխավոր սերն է:


ՊՐԻՍՑԻԼԱ ՉԱՆ ԵՎ ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳ
$40 մլրդ
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր $40 մլրդ կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է հանդիսանում: Եվ դրա հետ մեկտեղ նա իր կյանքում սիրել ու նվիրվել է միայն մի կնոջ: Ուսանող տարիներից նա հանդիպել է իր վաղեմի ընկերուհի Պրիսցիլա Չանի հետ, ում հետ էլ 2012թ. ամուսնացել է: Զույգն ունի մեկ դուստր՝ Մաքսիմա անունով:


ՄԱՅՔԼ ԵՎ ՍՅՈՒԶԱՆ ԴԵԼԼ
$18,6 մլրդ
Սյուզանը Dell Computers($18,6 մլրդ) ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Մայքլ Դելլի կինն է, ով առաջին հայացքից գերել էր իր ապագա ամուսնուն:
Երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին՝ աշխույժ, մոդելային կառուցվածքի տեր, շիկահեր Սյուզանը անշարժ գույքի գործակալ էր և գործարարին առաջարկում էր մի օբյեկտ գնել: Մայքլն ու Սյուզանը ուղևորվել էին արագ սննդի կետ՝ գործարքը քննարկելու, և հենց այդտեղ էլ Մայքլը սիրային հանդիպման էր հրավիրել աղջկան: Մեկ տարի անց, այդ նույն սննդի կետում, Դելլն ամուսնության առաջարկություն էր արել Սյուզանին: