Բավ է պառակտվել
17-11-2015 12:55

Ուժգին երկրաշարժ Հունաստանում

5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի արևմուտքի Լևկադա և Կերկիրա կղզիների մերձակայքում: Այս մասին հաղորդել Է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն ավելի վաղ հաղորդել Էր հունական Լևկադա կղզու առափնյա շրջանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի մասին: Աթենքի համալսարանի լաբորատորիան նշել Է, որ երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 9:10-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:10-ին): Տուժածների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան: Երկրաշարժի օջախը գտնվում է Աթենքից 290 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում: Հունաստանի արևմտյան ափի կղզիները ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում, բայց այժմ զբոսաշրջային սեզոնն ավարտվել Է: