Բավ է պառակտվել
20-09-2017 13:32

Մեխիկոյում գրանցված երկրաշարժից հրաբուխ է արթնացել

 

Մեխիկոն ցնցած հզոր երկրաշարժից հետո արթնացել է մեքսիկական Պոպոկատեպել հրաբուխը, այս մասին հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:

Մեխիկոյի մոտակայքում տեղակայված հրաբուխը ծխի բարձր շիթ է արձակել: Ավելի վաղ այն ակտիվություն էր ցուցաբերել օգոստոսի 22-ին, երբ արձակված ծխի բարձրությունը հասել էր չորս կիլոմետրի: Մեքսիկայի սեյսմիկ ծառայության աշխատակիցները տվյալ պահին հրաբխի հետ կապված իրավիճակը գնահատում են վտանգի կարմիր գույնով, որը վտանգավորությամբ ամենաբարձրներից է:

Տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: Մեխիկոյի փողոցներ են դուրս բերվել երեք հազար զինվորականներ:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգին, երեքշաբթի օրը Մեքսիկայի հարավում տեղի ունեցած 7,1 բալանոց երկրաշարժի արդյունքում զոհվել է 224 մարդ: