03-11-2016 10:23

Երկրաշարժ Իտալիայում

Կենտրոնական Իտալիայում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:35-ին: Էպիկենտրոնը գտնվել է Հռոմից 134 կմ դեպի հյուսիս եւ Պերուջայից 55 կմ դեպի արեւելք, որը տուժել էր հոկտեմբերի 26-ի երկրաշարժի հետեւանքով: