Բավ է պառակտվել
21-01-2017 16:00

Երկրաշարժ է տեղի ունեցել՝ Վրաստանի հայերով բնակեցված շրջանում

Հունվարի 20-ին, ժամը 17.52-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը Վրաստանի տարածքում երկրաշարժ է գրանցել:
Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, 4.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Ախալցխա քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք (մեծամասամբ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախքի շրջանի վարչական կենտրոն) ընկած տարածքում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: