Բավ է պառակտվել
03-06-2015 16:59

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի տարածքում՝ Շամախի շրջանում, տեղի ժամանակով ժամը 14:32-ին 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 5 կիլոմետր խորության վրա: 
Սեյսմոլոգիական ծառայությունից հայտնել են, որ ավելի ուշ 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Իսմաիլիում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 15:06-ին: 
Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 6 կիլոմետր խորության վրա: