Բավ է պառակտվել
27-06-2015 11:25

Սպիտակ տունը ծիածանի գույներով է ներկվել

ԱՄՆ-ի Սպիտակ տունն անցած գիշեր ներկվել է ծիածանի գույներով, որով նախագահականը ցանկացել է իր համերաշխությունն ու շնորհավորանքը հայտնել ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ որոշմանը:  
Նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ ասվում է, որ շենքը ներկվել է ծիածանի գույներով, որպեսզի ցույց տա իրենց անսասան հավատարմությունն աշխարհում և ԱՄՆ-ում տեղի ունեցող առաջընթացին և իրավահավասարությանը: 
Սպիտակ տան լուսավորումից հետո շենքի մոտ հավաքվել են մի շարք ԼԳԲՏ ակտիվիստներ և զբոսաշրջիկներ և լուսանկարներ արել։ 
Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է նպաստել ամբողջ աշխարհում նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը, որի մասին հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերին։ 
«Գերագույն դատարանի որոշումը հստակ ուղերձ է հղում երկրագնդի բոլոր անկյուններին այն մասին, որ խտրականության վրա հիմնված ոչ մի օրենք չի կարող դիմակայել արդարության ալիքին»,-ասվում է Քերիի հայտարարությունում։