Բավ է պառակտվել
14-11-2015 14:15

Աշխարհի հուշարձանները ներկվում են Ֆրանսիայի դրոշի գույներով

Շատ շինություններ ու պատմական հուշարձաններ ողջ աշխարհում ներկվել են ֆրանսիական դրոշի գույներով՝ ի նշան ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ողբերգության։ 
Էյֆելյան աշխատարակի լույսերն անջատվել են՝ ի նշան ահաբեկչությունների զոհերի հիշատակի։ 
2001 թվականին Մանհեթենում ավերված երկնաքերերի տեղում կառուցված Առևտրի համաշխարհային կազմակերպության շենքը, ի նշան ֆրանսիացի ժողովրդին ցավակցության, ֆրանսիական դրոշի գույներն է ստացել։ 
Մոնրեալում Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգել են «Մարսելյեզը»՝ Ֆրանսիայի հիմնը երգելով։ 
Լրատվամիջոցները նշում են, որ Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։