Բավ է պառակտվել
10-03-2016 09:09

Թուրքիայի առաջին տիկնոջ հարեմների մասին հայտարարությունը զայրույթի առիթ է դարձել

Թուրքիայի նախագահի կինը` Էմինե Էրդողանը, հայտարարել է թուրքական պատմության մեջ Օսմանյան կայսրության սուլթանների հարեմների դրական դերակատարության մասին, որոնք, նրա կարծիքով, եղել են «կյանքի դպրոց» և կրթել են:
«Երբ մենք ծանոթանում ենք արվեստի գործերի հետ, ապա դրանց մեծամասնությունում մենք հանդիպում ենք կանանց, որոնք տենչում են իշխանության և հաճույքների։ Միևնույն ժամանակ, հարեմները եղել են դպրոց կանանց համար, օջախ, որտեղ նրանք պատրաստվել են կյանքին, կրթություն են ստացել և զբաղվել են բարեգործությամբ: Այդ ամենը ղեկավարել են սուլթանների մայրերը»,- ասել է Թուրքիայի առաջին տիկինը:
Նրա այդ հայտարարությունը բացասական արձագանք է գտել սոցկայքերի թուրք օգտատերերի շրջանում, հատկապես կանանց շրջանում, ովքեր նշում են, որ տարօրինակ է խոսել հարեմներում կրթության մասին, որտեղ երբեք գիրք չի եղել։