30-03-2015 12:28

Լոզաննայում սկսվել է «վեցյակի» ԱԳՆ ղեկավարների և Իրանի նիստը

Շվեյցարիայի Լոզաննա քաղաքում սկսվել է միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» ԱԳՆ ղեկավարների և Իրանի նիստը: Նշված է, որ նիստին մասնակցում են Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մեծ Բրիանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, Չինաստանի ԱԳ ղեկավար Վան Ին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ավելի վաղ Քերին նաև անվստահություն է հայտնել նրա վերաբերյալ, որ ներկայումս Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի: