Բավ է պառակտվել
01-04-2015 08:16

Գերևարված թուրք դատախազը մահացավ հիվանդանոցում

Թուրք դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը (Mehmet Selim Kiraz),ով ազատվել էր գերևարումից հատուկ գործողությունների ընթացքում, մահացավ Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին երեքշաբթի՝ մարտի 31-ին, հայտնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պետության ղեկավարը պատմեց, որ դատախազը հրազենի հինգ վնասվածք էր ստացել, որոնցից երեքը գլխի շրջանում էին: Քիրազը տուժեց Ստամբուլի դատարանում հատուկ գործողությունների ժամանակ: Բժիշկները նրա վիճակը գնահատել էին որպես ծանր: Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մանրամասնեց դատախազի վրա կատարված հարձակումը: Նրա խոսքով՝ ահաբեկիչները Զոյգուլդակ և Արդահան քաղաքաների բնակիչներն էին: Նրանք մուտք էին գործել դատարան որպես փաստաբաններ, քանի որ փաստաբաններին դատարանում անձնական ստուգման չեն ենթարկում, և իրենց հետ զենք էին տարել: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ թուրքական հատուկ ջոկատի զինվորները ազատել են Քիրազին: Փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչները սպանվել են: Մարտի 31-ին «Հեղափոխական ժողովրդական ազատագրական ճակատ» (DHKP-C) «ձախ» ծայրահեղական խմբավորման զինյալները գերևարել էին հակակառավարական ակցիայի ժամանակ զոհված 15-ամյա Բերքին Էլվանի (Berkin Elvan) սպանության հետաքննությամբ զբաղվող դատախազին: Խմբավորումը լուսանկար էր հրապարակել, որում գերիի գլխին ատրճանակ էր պահված: Ահաբեկիչները պահանջում էին, որպեսզի անչափահասի մահվան մեջ մեղավոր ոստիկանը ճանաչի իր մեղքը հեռուստատեսությամբ: Բացի այդ ծայրահեղականները պնդում էին, որպեսզի Էլվանին աջակցող հանրահավաքի մասնակիցներից հանվեն բոլոր մեղադրանքները, իսկ անչափահասի սպանությանը հետ կապ ունեցող ոստիկաններին դատեն «ժողովրդական դատով»: DHKP-C ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Թուրքիայում: