Բավ է պառակտվել
29-03-2016 15:16

Եգիպտական ինքնաթիռի առևանգողին բռնեցին

EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի առևանգողին բռնել են Կիպրոսի անվտանգության ուժերի աշխատակիցները: Այդ մասին հայտնել են հանրապետության ԱԳ նախարարությունում:
«Ամեն ինչ վերջացած Է: Առևանգողը կալանավորված Է»,-ասված Է նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում Է, առևանգողը հանրանավից դուրս Է եկել կամավոր՝ ձեռքերը վեր պարզած: Մինչ հանձնվելը առևանգողը թույլ էր տվել անձնակազմի անդամներին, Եգիպտոսի անվտանգության աշխատակցին և երեք ուղևորներին հեռանալ ինքնաթիռից: Օդաչուներից մեկը դուրս էր եկել նավախցիկի պատուհանից:
EgyptAir ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռը, որն Ալեքսանդրիայից մեկնել Էր Կահիրե, առևանգվել Էր մարտի 29-ի առավոտյան: Երևանի ժամանակով ժամը 9:50-ին օդանավը վայրԷջք Էր կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Կիպրոսի ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ ինքնաթիռը գրավել Է եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան: Սկզբնապես հաղորդվել Էր, որ նրա մոտ կարող Է ռումբ լինել, բայց այդ տեղեկատվությունը չի հաստատվել: