14-12-2016 19:15

Ինչո՞ւ է Քանյե Ուեսթը հանդիպել Դոնալդ Թրամփի հետ (տեսանյութ)

Այս տարվա երկու հերոս-նյուզմեյքերները՝ ռեփեր Քանյե Ուեսթը և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, չորեքշաբթի օրը հանդիպել են Թրամփ թաուերում:
Նրանք 15 րոպեանոց հանդիպում են ունեցել, որից հետո Քանյեն հնչեցրել է իր այցի նպատակը.« Ես պարզապես ուզում էի լուսանկարվել նրա հետ»: Իսկ Թրամփը պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ նրանք «ընկերներ են՝ արդեն տևական ժամանակ», և որ հանդիպման ժամանակ խոսել են կյանքից:
Ավելի ուշ, Քանյեն իր թվիթերյան էջում գրել է, որ խոստովանում է՝ նախագահի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են բռնությունների խնդիրը ՉԻԿԱԳՈՅՈՒՄ, ինչպես նաև ուսուցիչների վիճակը բարելավելու և ուսումնական գործընթացը արդիականացնելու խնդիրները: