Բավ է պառակտվել
11-06-2016 10:49

Air France-ի օդաչուների գործադուլը վտանգել է Եվրո-2016-ի երկրպագուների ուղևորություը

Ֆրանսիայի Ազգային ավիաընկերության Օդաչուները քառօրյա գործադուլ են սկսել, որը կարող է խաթարել հազարավոր Եվրո 2016-մրցույթի ֆուտբոլասերների պլանները: Air France-ն այսօր չեղյալ է հայտարարել թռիչքների 30% -ը: Նշվում է, որ ավիաընկերությունը առաջնահերթ  է թողել թռիչքներն այն քաղաքներում, որտեղ անցկացվում են մրցաշարի հանդիպումները: Օդաչուների միությունը ցանկանում է, որ կառավարությունը հրաժարվի աշխատանքային նոր օրենքներից: Գործադուլ են անում նաև փողոցները մաքրող կոմունալ աշխատողները: Բողքի պատճառը չի փոխվել. դեմ են աշխատանքային օրենսդրությունը փոփոխելու կառավարության ծրագրերին: Երկաթուղային ցանցի աշխատողներն էլ ինը օր տևած գործադուլից հետո նոր են վերականգնել իրենց աշխատանքը: Աշխատանքային օենսդրության փոփոխություններից հետո, գործատուները կկարողանան ավելացնել աշխատանքային ժամերը, կրճատել արտաժամյա վարձատրությունը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ցուցարարներին, Եվրո-2016-ի նախօրեին պատասխանատվություն ցուցաբերել: