02-10-2014 08:49

Այս պահի դրությամբ Թուրքիայի զինուժում ծառայողների թիվը կազմել է 674 հազար մարդ

2014-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում ծառայողների թիվը  կազմել է 674 հազար մարդ։ Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական զինված ուժերում ծառայությում է 345 գեներալ կամ ծովակալ: Սպաների թիվը կազմում է 39  հազար 478, իսկ ենթասպաներինը՝ 97 հազար 224: Զինված ուժերում զուտ զինվորականների թիվը կազմել է 621 հազար, իսկ քաղաքացիական աշխատողների թիվը՝ 53 հազար՝ ընդհանուր կազմելով 674 հազար մարդ: