Բավ է պառակտվել
20-02-2014 10:10

«Ուկրաինայում մարդկանց զոհվելու պատճառ է դարձել Յանուկովիչի փառասիրությունը». Տիմոշենկո

«Մարդկանց զոհվելու պատճառ են դարձել ոչ միայն Յանուկովիչի փառասիրությունը, այլ նաև բռնապետության հետ անհեռանկար բանակցությունները, որոնք չէին կարող արդունավետ լինել, և որոնց չէր վստահում մարդկանց մեծամասնությունը», - ասվում է «Բատկիվշչինայի» կայքում հրապարակված Տիմոշենկոյի ուղերձում:
Ըստ նրա` «բանակցությունների ընթացքում Յանուկովիչը երբեք դեմոկրատ չի դառնա, այլ միայն իր համար ժամանակ կշահի` ամրանալու համար, իսկ հետո ավելի շատ ուկրաինացիների արյուն կթափի»: «Զոհերի, տառապյալների, բանտարկվածների և նրանց ընտանիքների, ժամանակակից և հաջորդ սերունդների առաջ մենք պարտավոր ենք վերացնել բռնապետությունը հենց այժմ եւ միշտ», - ընդգծել է նախկին վարչապետը:
Տիմոշենկոն նաև ընդդիմությանը կոչ է անում համոզել եվրոպացիներին իրավական ճանապարհ գտնել` Հաագայի Միջազգային դատարանում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատի տալու համար:
Միաժամանակ Տիմոշենկոն կարծում է, որ նախագահի դեմ անհատական պատժամիջոցները, «ցավոք, արդեն մի փոքր ուշացել են և չեն կարող դադարեցնել զանգվածային ահաբեկչությունն Ուկրաինայում»: