Բավ է պառակտվել
09-06-2014 09:24

Կոսովոյում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետի կուսակցությունը

Ըստ BBC-ի տվյալների Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին հայտարարել է Սերբիայից 6 տարի առաջ անկախություն ձեռք բերելուց հետո անցկացված երկրորդ համընդհանուր ընտրություններում իր Ժողովրդական կուսակցության հաղթանակի մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ քվեաթերթիկների մեծ մասի հաշվարկից հետո իշխող կուսակցությունը հավաքել է 31 տոկոս ձայն, մինչդեռ մրցակից՝ Կոսովոյի դեմոկրատական լիգան, ստացել է 26 տոկոս ձայն: Թաչին այժմ ունի հերթական անգամ կոալիցիոն կառավարություն ձևավորելու բոլոր շանսերը: Ընտրություններն անցկացվում են գործազրկության բարձր մակարդակի ֆոնին: