Բավ է պառակտվել
27-10-2014 09:49

Ուկրաինայի ընտրություններում քվեարկել է երկրի բնակչության 52,42%-ը

Ուկրաինայի արտահերթ ընտրություններում մասնակցությունը կազմել է 52,42%՝ համաձայն մեծամասնական 198 շրջաններից ստացված տեղեկությունների: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը: Աղբյուրը նշում է, որ ընտրողներն ամենաակտիվը քվեարկել են Տերնոպոլի (68,28%) եւ Վոլինսկի (64,85%) շրջաններում: Ամենացածր մասնակցության հայտ է եղել Լուգանսկում (32,87%) եւ Դոնեցկում (32,4%): Նշենք, որ ըստ հեռուստատեսային, միջազգային եւ ազգային դիտորդների տվյալների, Ուկրաինայի խորհրդարանի նոր կազմում քաղաքական 7 կուսակցություններ են ընդգրկվել, առաջատարն է «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը»` 22,2% ձայնով: