Բավ է պառակտվել
25-02-2014 11:14

Ուկրաինայում մեկնակել է նախագահական ընտրարշավը

Այսօրվանից սկսվում է Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընտրարշավին մասնակից թեկնածուների առաջադրումը, ինչը կտևի մինչև մարտի 30-ը, հայտնում է korrespondent.net-ը։ Թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցություններից կամ էլ ինքնաառաջադրման եղանակով։ Թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է 2.5 մլն գրիվեն գումար վճարել։ Փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 4-ն է։ ԿԸՀ-ն պետք է մինչև մարտի 15-ը ստեղծի 225 շրջանային ընտրական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրի կազմում պետք է ներառված լինի նվազագույնը 12 մարդ։ Շրջանային ընտրական հանձնաժողովներն իրենց հերթին պարտավոր են մինչև ապրիլի 4-ը ստեղծել ընտրատեղամասեր։ Հիշեցնենք, որ Գերագույն ռադան փետրվարի 22-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել, քանի որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն անհետացել է։ Նրա գտնվելու վայրն առայսօր անհայտ է։ Ըստ աղբյուրի՝ նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներն են Վիտալի Կլիչկոն, Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկն ու «Եվրամայդանի» ակտիվիստ, հայտնի գործարար Պյոտր Պորոշենկոն։