Բավ է պառակտվել
26-05-2014 07:29

Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթում է Պ.Պորոշենկոն

Ինչպես հայտնում է Коммерсант-ն՝ նախօրեին Ուկրաինայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 25.39%-ի հաշվարկի արդյունքում նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն առաջատար է ձայների 54.14%-ով: Նշենք, որ exit-poll-ի տվյալներով վերջինս հավաքել է ձայների 55.9 տոկոսը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է ձայների 13.14%-ը, 3-րդ տեղը զբաղեցնում է «Արմատական կուսակցության» («Радикальная партия») կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն՝ 8.48%-ով։ Հաջորդաբար 4-րդ տեղում է պատգամավոր Անատոլի Գրիցենկոն (5,53%), 5-րդում՝ Սերգեյ Տիգիպկոն (5,07%), Միխայիլ Դոբկինը զբաղեցնում է 6-րդ տեղը (3,32%)։