Բավ է պառակտվել
16-06-2014 09:34

Իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածուն հաղթում է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը ` Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից Դավիդ Նարմանիան քվեաթերթիկների 13,85 % հաշվարկի արդյունքներով հավաքել է ձայների 46,48 %-ը: Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան, հավաքել է ձայների 27,11%-ը: Երեկ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղիղ ընտրության միջոցով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի, այլև 11 այլ խոշոր քաղաքների քաղաքապետեր: Ընտրություններին մասնակցությունն ակտիվ չի եղել. ԿԸՀ տվյալներով՝ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43,31%-ը: