Բավ է պառակտվել
05-05-2014 16:09

Սիրիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու 3 թեկանածու

Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանը նախագահական ընտրություններին մասնակցելու համար դիմած 24 հավակնորդներից հաստատեց ընդամենը 3-ի թեկնածությունը: Պատճառն այն է, որ համաձայն ՍԱՀ սահմանդրության, որպեսզի թեկնածուին թույլատրվի մասնակցել ընտրություններին, նա պետք է ստանա Ժողովրդական խորհրդի առնվազն 35 պատգամավորի աջակցությունը:
Վերոնշյալի համատեքստում, ի սկզբանե պարզ էր, որ գործող նախագահ Բաշար ալ-Ասադի հետ մրցակցելու գործնական հնարավորություն ունեն առաջադրված թեկնածուներից միայն երկուսը` ներսիրիական «լոյալ» ընդդիմության ներկայացուցիչներ 43-ամյա հալեպցի կոմունիստ և խորհրդարանի պատգամավոր Մահիր Աբդ ալ-Հաֆիզ Հաջարը և 54-ամյա բիզնեսմեն, նախկին պետնախարար Հասան Աբդ Ալլահ ալ-Նուրին. մյուս հավակնորդներին ընտրական օրենքը հնարավորություն է ընձեռում բողոքարկելու դատարանի վճիռն առաջիկա 3 օրերի ընթացքում: Մինչդեռ, այնուամենայնիվ, ամենացավալին այն իրողությունն է, որ ժողովրդավարական ընտրությունների միջոցով նախագահ ընտրելու հնարավորությունը ոչ մի կերպ հասու չի դառնում շարքային սիրիացուն: Նշենք նաև, որ ընտրության իրավունք ունեցող սիրացիների ավելի քան 30%-ը զրկված է ընտրելու հնարավորությունից: