13-10-2014 09:33

Էվո Մորալեսն ու իր կողմնակիցները սկսել են տոնել հաղթանակը

Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսն ու իր կողմնակիցները սկսել են տոնել հաղթանակը համընդհանուր ընտրություններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրը նշում է, որ Մորալեսը հաղթել է` հավաքելով 61% ձայն: Բացի դրանից, exit polls-ի արդյունքները վկայում են, որ «Դեպի սոցիալիզմ շարժումը» պահպանել է տեղերի մեծամասնությունը երկրի Սենատում եւ Պատգամավորների պալատում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Բոլիվիայի քաղաքացիները ընտրել են նախագահ, փոխնախագահ, խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներ եւ սենատորներ: Էվո Մորալեսը նախագահ է դառնում արդեն երրորդ անգամ: Նա երկրի պատմության մեջ Բոլիվիայի բնիկ ժողովրդի առաջին ներկայացուցիչն է, որը նախագահ է դարձել: Մորալեսը բնական գազի առեւտրից ստացված եկամուտների զգալի մասն ուղղում է սոցիալական ծրագրերի, ճանապարհների եւ դպրոցների շինարարությանը: «Սա եկու մոդելների վեճ էր` ազգայնացման եւ մասնավորեցման: Ազգայնացումը հաղթել է ավելի քան 60%-ով», - հայտարարել է Մորալեսը` ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ: